2025 թվականին Հայաստանում արտագաղթը փոխարինվեց ներգաղթով

2025 թվականին Հայաստանում արտագաղթը փոխարինվեց ներգաղթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտնել է, որ 2025 թվականի արդյունքներով առաջին անգամ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը գերազանցում է Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը։

«Սա նշանակում է, որ 2025-ի արդյունքներով մենք արձանագրում ենք արտագաղթի փոխարինում ներգաղթով»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ այս փոփոխությունը դրական է։

Նա նաև ընդգծել է, որ զբոսաշրջային հոսքերի ծավալներն էլ են գերազանցել նախորդող տարիների ցուցանիշները։ Ըստ վարչապետի տեղեկությունների՝ 2025 թվականին օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը 23 հազարով գերազանցել է նախորդող շրջաններին, ինչը նշանակում է, որ Հայաստանն այս տարի ունեցել է իր պատմության մեջ ամենաշատ այցելուների թիվը։

Փաշինյանը նաև նկատել է, որ այս ռեկորդային ցուցանիշը տեսանելի էր դեռևս Ամանորի տոնակատարությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ այսուհետև Ամանորի տոնակատարությունները պետք է դիտարկել որպես զբոսաշրջային ապրանք, որը կարող է զգալիորեն նպաստել երկրի տնտեսությանը։