Ուկրաինայի հարցով բանակցությունները հետաձգվեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով

Ուկրաինայի հարցով բանակցությունները հետաձգվեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով

Ուկրաինայի հարցով նախատեսված բանակցությունների նոր փուլը հետաձգվել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ իր Telegram ալիքում։

Ըստ նախագահի՝ բանակցությունները հետաձգվել են ամերիկյան կողմի առաջարկով՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։ Նա նշել է, որ ներկայում գործընկերների առաջնահերթությունն ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Իրանի շուրջ ստեղծված իրադարձությունների վրա։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ մարտի 11-ին։