ՀՀ Դատական համակարգի խնդիրը՝ ոչ միայն դատարաններում, այլև դրանց բակերում

ՀՀ Դատական համակարգի խնդիրը՝ ոչ միայն դատարաններում, այլև դրանց բակերում

ՀՀ Դատական համակարգի խնդիրները, կարծես, սահմանափակված չեն միայն դատական գործընթացների ծանրության կամ արդյունավետության հետ։ Իրականում, դրանք հասնում են նաև ամենաթերիվ մակարդակին՝ ազդելով անմիջապես աշխատակիցների առօրյայի վրա։

Այսօր ես անձամբ ականատես եղա ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի բակում ստեղծված անթույլատրելի իրավիճակի։ Թեև ընդամենը մեկ տարի առաջ այստեղ իրականացվել էին բարեկարգման աշխատանքներ, այժմ դատարանի բակը գրեթե ամբողջությամբ քանդված է։ Կազմվել են անհամաչափ կարճ ճանապարհներ, որոնք դժվարացնում են տեղաշարժը, և ամենաանհանգստիարար խնդիրը դարձել է զուգարան հասնելու անհնարությունը։ Դատարանի աշխատակիցներին հանձնարարել են չօգտագործել այդ տարածքը։

Աշխատակիցների զայրույթն ու շփոթությունը հասկանալի է։ Նրանք, ովքեր պետք է ապահովված լինեն աշխատանքային պայմաններով, այժմ մնացել են առանց տարրական հարմարավետության։ Իրենց խոսքով՝ մեկ տարի առաջ կատարված բարեկարգման աշխատանքները, որոնք նախատեսված էին երկարատև օգտագործման համար, փաստացի, շատ արագ են կորցրել իրենց նշանակությունը և այժմ պահանջում են կրկին վերանորոգում։

Այս իրադարձությունը հստակ ցույց է տալիս, որ ոչ միայն դատական համակարգի ներքին կառուցվածքը, այլև դրա արտաքին միջավայրը՝ ֆիզիկական ենթակառուցվածքները, պահանջում են համակարգված և երկարաժամկետ լուծումներ։ Ինչպես որոշակի դատական գործերում, այստեղ էլ անհրաժեշտ է ոչ թե մեկանգամյա «բուժում», այլ համակարգային, կանխարգելիչ մոտեցում։