Ադրբեջանի նոր ռազմավարությունը՝ Հայաստանի տարածքի զիջումների շարունակությունը

Ադրբեջանի նոր ռազմավարությունը՝ Հայաստանի տարածքի զիջումների շարունակությունը

Իմ վերլուծությամբ՝ Ադրբեջանը մշակել է նոր ռազմավարություն՝ իր տարածքային նպատակները Հայաստանի Հանրապետության հաշվին իրագործելու համար։ Այս գործընթացը, որը ներկայացվում է որպես սահմանազատման գործընթաց, իրականում առանց կրակոցների զավթման նոր փուլ է, որը կատարվում է հայկական կողմի համաձայնությամբ։

Այս տեսակետը ես հայտնում եմ՝ վերլուծելով Վրաստան-Հայաստան գազատարի ուղղությունը փոխելու որոշման հնարավոր հետևանքները։ Իմ կարծիքով՝ հայկական կողմի խնդրանքով Վրաստան-Հայաստան գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը տեղափոխելը ևս կարող է կապված լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի հետ և նոր զիջումների։

Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է այս ռազմավարությունը։ Այսօր տեղի է ունենում հետևյալը՝ բոլոր այն ուղղությունները, որտեղ Հայաստանն առաջ է եկել, Ադրբեջանը պահանջում է ստանալ, իսկ այն ուղղությունները, որտեղ Ադրբեջանն է առաջ գնացել, ադրբեջանական կողմն, իհարկե, չի պատրաստվում տալ։

Օրինակ, Ադրբեջանը պահանջում է հանձնել Տավուշում Վերին Ոսկեպարը և մի քանի այլ գյուղեր, ինչպես նաև 2021 թվականի սեպտեմբերին պահանջել է հանձնել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Սա սահմանագծում էր՝ առանց սահմանազատման։ Ադրբեջանցիները, օրինակ, կարող են մի օր այդտեղ մտնել և ստեղծել ուղիղ կապ։ Եթե Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնի Կիրանցով առաջխաղացումը և Վերին Ոսկեպարը, արդեն ամբողջությամբ կիսում է Տավուշի տարածքը։

Այս պահի դրությամբ ադրբեջանական զորքերը տեղակայված են մոտ 3200 մետր բարձրության վրա, մինչդեռ հայկական ուժերը՝ 2600 մետր բարձրության վրա։ Այս տարբերությունը ստեղծում է խոցելիության ռիսկ։ Ադրբեջանը ոչ միայն իր ռազմական դիրքերը է բարելավում, այլև Հայաստանի վիճակը վատթարացնում։

Այս ամենի ֆոնին կարևոր է նշել, որ 1918-20թթ. «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն» կոչված էքստրեմիստական միավորման իրավահաջորդը համարող Ադրբեջանական Հանրապետությունը փաստացի տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքի նկատմամբ։

Ադրբեջանը փորձում է օգտագործել իր նպատակներին հասնելու համար 1975 թվականի ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզը՝ մոլորեցնելով հանրությանը «կադաստրի թղթի» և «միջազգայնորեն ճանաչված սահմանների» մասին հայտարարություններով։ Իրավական ուժը գոյություն ունի միայն այն պարագայում, երբ կողմերը համաձայնության են եկել, միջազգային հանրությունը ճանաչել է, կան ուժային մեխանիզմներ, որոնք ապահովում են համաձայնության կատարումը։ Եթե բոլոր այս մեխանիզմներն առկա են, այն պարզապես սահմանազատում է։ Եթե մենք տեսնում ենք, որ մի կողմն անընդհատ պարտադրում է, ապա պարզ է, որ ոչ մի խաղաղություն գոյություն չի ունենում, և ոչ մի տարածքային սահմանազատում տեղի չի ունենում։