ԱՄՆ նախագահը հայտարարել է Հորմուզի նեղուցը «բացելու» մասին

ԱՄՆ նախագահը հայտարարել է Հորմուզի նեղուցը «բացելու» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social-ի հաշվին տեղադրած գրառմամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է շուտով հեշտությամբ «բացել» Հորմուզի նեղուցը։

Նրա խոսքով՝ եթե տրվի մի փոքր ժամանակ, ԱՄՆ-ը կկարողանա ոչ միայն «բացել» նեղուցը, այլև վերցնել նավթը և դիզելային վառելիքը, ինչը, ըստ նրա, կարող է դառնալ «նավթի առատահոս աղբյուր» ողջ աշխարհի համար։

«Տվեք մեզ մի փոքր ժամանակ, և մենք կկարողանանք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը և հարստություն դիզել։ Սա, հավանաբար, կդառնա «նավթի առատահոս աղբյուր» ողջ աշխարհի համար»,- գրել է նախագահը։