Փաշինյանը հայտարարեց Բաքու այցելելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով տարածաշրջանային կայունության կարևորությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ տարածաշրջանային զարգացումների և խաղաղության գործընթացի հարցերին՝ շեշտելով, որ Հայաստանի առաջնահերթությունը կայունության և խաղաղության պահպանությունն է։
Վարչապետը նշեց, որ վերջին շրջում քննարկումների առիթ է դարձել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցը Դիլիջան։ Նրա խոսքով՝ նման շփումները վկայում են այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակում է զարգանալ ինստիտուցիոնալ մակարդակով։
Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2029 թվականին նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, եթե ստանա հրավեր, պատրաստ է այցելել Բաքու։ «2029 թվականին Եվրոպական համայնքի քաղաքական գագաթնաժողովին, եթե, իհարկե, հրավեր լինի, ես էս գլխից ասում եմ՝ ես գնալու եմ Բաքու»,- նշեց նա։
Վարչապետը նաև անդրադարձավ Ղարաբաղյան շարժման թեմային՝ նշելով, որ Հայաստանում դեռևս կան հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք կարծում են, որ այդ շարժումը պետք է շարունակվի։ Նրա գնահատմամբ՝ պետությունը պետք է թույլ չտա, որպեսզի այդ օրակարգը նորից դառնա ներքաղաքական և տարածաշրջանային լարվածության աղբյուր։
Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծեց, որ Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի կայունության և խաղաղության պահպանությունը՝ բացառելով իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ։