Արթուր Օսիկյանը հաղթել է դատական վեճը ՆԳՆ-ի հետ

Արթուր Օսիկյանը հաղթել է դատական վեճը ՆԳՆ-ի հետ

ՀՀ վարչական դատարանը բավարարել է գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հայցը՝ որպես անվավեր ճանաչելով ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից կայացված որոշումը։

Ինչպես հայտնի է դարձել, 2025 թվականի օգոստոսի վերջին Արթուր Օսիկյանը դիմել է դատարան՝ բողոքարկելու ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից իր նկատմամբ կիրառված վարչական պատժման մասին որոշումը։ Ըստ հայցադիմումի՝ պարեկները նրան տուգանել են 10 հազար դրամով եւ վարորդական իրավունքից հանել 1,5 միավոր։

Դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է հայցը՝ որպես անվավեր ճանաչելով պարեկային ծառայության կողմից կայացված որոշումը։ Սա նշանակում է, որ գեներալ-մայոր Օսիկյանը հաղթել է իր դատական վեճը ՆԳՆ-ի հետ։