Դատարանը վերացրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը այսօր՝ 2026 թվականի ապրիլի 10-ին, բավարարել է իմ ներկայացրած բողոքը՝ վերացնելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն որոշում էր կայացրել և իմ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը։ Այս որոշումը խոչընդոտում էր ինձ՝ մասնակցելու Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։
Այդ որոշումը ես բողոքարկել էի վերադաս դատախազին։ ՀՀ գլխավոր դատախազությունը, սակայն, մերժել էր իմ բողոքը։ Դատարանին ներկայացված հերթական բողոքը, որը քննվեց այսօր՝ 2026 թվականի ապրիլի 10-ին, դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, բավարարվեց։
Այս որոշումը նշանակում է, որ իմ նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվել է։