Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին հայտարարությունները

Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին հայտարարությունները

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային կրկին հերքել է ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու մասին հայտարարությունները։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակում։

Ըստ Բաղայինի՝ Իրանը պատերազմի երեսունմեկ օրվա ընթացքում որևէ բանակցություն չի վարել Ամերիկայի հետ։ Նա նշել է, որ տեղի է ունեցել բանակցային հարցման ներկայացում, որին ուղեկցել է Ամերիկայի կողմից առաջարկների շարք, որը հասել է Իրանին որոշակի միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է․ մինչ Ամերիկայի ռազմական ագրեսիան և ներխուժումը շարունակվում են ամբողջ ինտենսիվությամբ, մեր բոլոր ջանքերն ու հնարավորություններն ուղղված են Իրանի պաշտպանությանը»,- նշել է խոսնակը։

Բաղայինը նաև հավելել է, որ Իրանը չի մոռացել մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում դիվանագիտությանը երկու անգամ հասցված «դավաճանությունը»՝ նկատի ունենալով բանակցությունների ընթացքում 2025 թ. հունիսին և 2026 թ. փետրվարի վերջին Իրանի դեմ սանձազերծված պատերազմը։