Կաթողիկոսը բարեմաղթեց տիար Սամվել Կարապետյանին

Կաթողիկոսը բարեմաղթեց տիար Սամվել Կարապետյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելեց տնային կալանքի տակ գտնվող ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին։ Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։

Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հակառակ այս նեղությունների տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության։

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանությանը։

Հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վկայում են 1930-ականների վերջին Թուրքիայի կողմից Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ մշակված պլանների մասին։

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Ռուսաստանի նախագահը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք է…

Հայաստանի իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»։

Այս հարցերի շուրջ մտքեր են արտահայտում «Վահան Թեքեյան» Սոցիալ-Մշակութային Հիմնադրամի ներկայացուցիչները։