Կյանքը չափվում է ստեղծագործություններով․ Վահան Արծրունին՝ իր 40-ամյա բեմական գործունեության մասին
Իմ ստեղծագործությունը կյանքի ընթացքին հիմնարար իմաստ է հաղորդում։ Ես սկսել եմ կյանքը չափել ոչ միայն իրադարձություններով, այլև այն բոլոր բախտավոր պահերով, որոնք ինձ վիճակվել է ապրել՝ շնորհիվ ստեղծագործական տարբեր լուծումների։ Այդ առումով, պետք է խոստովանեմ, որ ես անչափ երջանիկ եմ։
Այնպես է ստացվել, որ իմ բոլոր ստեղծագործական մտահղացումները՝ լինի դա ձայնասկավառակ, լինի համերգային ծրագիր, թե փառատոն, միշտ իրականություն են դարձել։ Ես նույնպես շատ երջանիկ եմ, որ վաղը իմ կողքին կլինեն այն երաժիշտները, որոնց հետ ես բեմ եմ կիսել իմ 40-ամյա բեմական գործունեության ընթացքում։
Մայիսի 11-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգը, որը նվիրված է իմ 60-ամյակին և բեմական գործունեության 40-ամյակին, կարելի է համարել իմ ամբողջ կարիերայի գագաթնակետը։
Այս հոբելյանական համերգը իմ համար ոչ միայն անձնական, այլև խորը սիմվոլիկ նշանակություն ունի։ Այն ամփոփում է իմ կյանքի և ստեղծագործական ճանապարհի հարուստ ժառանգությունը։