Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ստամբուլում կայանալիք միջխորհրդարանական վեհաժողովին

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ստամբուլում կայանալիք միջխորհրդարանական վեհաժողովին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կմասնակցի Ստամբուլում (Թուրքիայի Հանրապետություն) կայանալիք Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։

Այս մասին տեղեկացվել է Ազգային ժողովի նախագահի կողմից կայացված կարգադրությամբ։

Պատվիրակության կազմում են նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Նրանք կգործուղվեն ապրիլի 14-ից մինչև 20-ը։