Հայաստանում ընտրական պայքարը՝ նախանձելի անհավասարություն

Հայաստանում ընտրական պայքարը՝ նախանձելի անհավասարություն

Ես չեմ հիշում, որ Հայաստանում երբևէ տեղի է ունեցել նման անհավասար ու անարդար ընտրական պայքար, հատկապես նախընտրական քարոզչության փուլում։ Գոնե իմ հիշողության մեջ, երկրի համար կարևոր ընտրությունների ժամանակ ընդդիմության առաջնորդներից որևէ մեկը չի եղել կալանավորված, չի ունեցել հնարավորություն իր քարոզարշավը վարելու, ինչպես այժմ չունի Սամվել Կարապետյանը։

Ես նաև չեմ հիշում, որ իշխանությունը երբևէ այսպիսի սև քարոզարշավ է իրականացրել իր մրցակիցների նկատմամբ՝ կեղծիքներ, զրպարտություններ, հայհոյանքներ ու լուտանքներ տեղալով ընդդիմադիր թեկնածուների հասցեին։

Չեմ հիշում նաև, որ իշխանությունը երբևէ նման շանտաժի մեթոդներ է կիրառել՝ սպառնալով հանրությանը, որ եթե ինքը երրորդ անգամ չընտրվի, աշխարհի պտույտը կանգ կառնի, հրաբուխ ու երկրաշարժ կլինեն, պետություն գոյություն չի ունենա։

Չեմ հիշում նաև, որ քաղաքական ասպարեզում ակտիվ դերակատարում ունեցող, նախընտրական շտաբներում աշխատող, իրենց քննադատող մարդկանց նկատմամբ այսպես դաժանաբար կիրառեին Քրեական օրենսգիրքը՝ կալանքներ, ձերբակալություններ, գաղտնալսումներ։ Երեկ էլ մի քաղաքացու, որը լայվ էր մտել ու Փաշինյանին հրավիրել Շենգավիթ, իշխանական «ենիչերիները», ձեռքերը ոլորելով, բերման ենթարկեցին՝ իբրև թե թշնամանքի ու ատելության խոսք տարածելու համար։ Թեև մենք՝ բոլորս, շատ լավ գիտենք, թե ով է մեր երկրում թշնամանք ու ատելություն տարածում, խտրականություն ու անհանդուրժողականություն կիրառում, բայց նրա նկատմամբ Քրեական օրենսգիրքը չի գործում, ոստիկանությունն ու դատախազությունը հենց նրա հրահանգով են իր մրցակիցներին ու իրեն քննադատողներին մեկուսացնում, չեզոքացնում։

Չեմ հիշում նաև, որ պետության ղեկավարը, բանուգործը թողած, 24 ժամ քարոզչություն անի՝ պետական ռեսուրսներն օգտագործելով։

Արաբկիրում այսօր Փաշինյանի հետ վիճած կինը Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, տեղեկու…

Արդեն տևական ժամանակ է ականատես ենք լինում ամենատարբեր մանր ու մեծ չինովնիկների ամենօրյա ցինիկությու…

«Մինչ բոլորը նախընտրական երգ ու պարի մեջ են, քաղաքացին արդեն երկու օր է՝ հացը գնում է 40 դրամով թանկ…»