ՀՀԿ անդամ Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել

ՀՀԿ անդամ Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ըստ փաստաբանի՝ Սահակյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել։ Նա նշել է, որ նախաքննական գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ զգուշացված է, ուստի նոր գործի մանրամասները հայտնի չեն։

Արման Սահակյանը, ինչպես նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ նախօրեին ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրվարույթի շրջանակում։

Փաստաբանը նաև հայտնում է, որ Սահակյանին հարցաքննել են և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք։

Հիշեցնենք, որ Արման Սահակյանին դեռ 2020 թվականին մեղադրանք էր առաջադրվել, և նրա նկատմամբ կիրառվել էր 5 մլն դրամ գրավը։ 2024 թվականի հուլիսի 1-ին պարզվել էր, որ Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառված 178 մլն դրամ վնասը։ 2025 թվականի հունվարին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն։