ՀՀ արտաքին գործերի նախարարը մասնակցում է ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Այսօր աշխատանքային այցի շրջանակում Լյուքսեմբուրգում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Նիստի ընթացքում նախարարները քննարկում են տարածաշրջանային և միջազգային օրակարգային մի շարք հարցեր։