Նիկոլ Փաշինյանի կադրերը՝ անհաջողության և անպրոֆեսիոնալիզմի խորհրդանիշ
Երբևէ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյայի փաղանգն այսքան վատը չի եղել և այսքան գորշ։ Նիկոլ Փաշինյանի կադրերը մեկը մյուսից անհաջող, մեկը մյուսից ոչ պրոֆեսիոնալ ու ստորաքարշ են։
Բանն այն է, որ նրանք, ովքեր նշանակված են իրենց պաշտոններում, պատրաստ են իրենց նշանակողի ամենաապօրինի հրահանգները կատարել և նրա ամենախայտառակ ապօրինությունների վրա աչք փակել։ Նրանք իրենց պաշտոնների արժեքն ու պատասխանատվությունը չեն գիտակցում․ նրանք՝ բոլորը, «Նիկոլի աշխատողներն» են։
Հիշում եմ, երբ Փաշինյանն իր օգնական Աննա Վարդապետյանին նշանակում էր ՀՀ գլխավոր դատախազ։ Բարձրացավ աղմուկ, բազմաթիվ քննադատություններ հնչեցին։ Ես, սակայն, կարծում էի, որ խնդիրը երիտասարդ կնոջ կենսագրությունը չէ, այլ այն, թե արդյոք նա կարող է հաղթահարել օգնականի կոմպլեքսը և կայանալ իր պաշտոնում։ Օրինակներ եղել են, երբ մարդը կայացել է պաշտոնում և ապացուցել, որ իր նշանակման առիթով եղած հոռետեսությունն ավելորդ էր։
Սակայն ժամանակն անցավ, և մենք հասկացանք, որ դատախազը շարունակում է որպես վարչապետի օգնական աշխատել։ Դրան գումարվեցին ոչ մի բանի առաջ կանգ չառնելու, ամենաանթույլատրելի հրահանգները կատարելու ջերմեռանդությունն ու դաժանությունը։ Եվ մենք բախվեցինք մի իրականության հետ, որ իրավապահ մարմինները դարձան մահակ՝ չափն անցած իշխանության ձեռքում։
Գլխավոր դատախազ տիկինը, իհարկե, անխելք չէ, ոչ էլ՝ անգրագետ, պարզապես չի գիտակցում իր առաքելությունը։ Այս էլ որերորդ անգամ նա իր ելույթներում մի արտահայտություն է հնչեցնում, թե դատախազը պետք է կարողանա «ոչ» ասել։ Սա նշանակում է, որ նրան թիմակիցները հեղեղում են խնդրանքներով։ Եվ նա անգամ չի գիտակցում, որ դատախազի գլխավոր որակը «ոչ» ասելու ունակությունը չէ, այլ՝ օրենքին ծառայելը, որ անմեղ մարդիկ չհայտնվեն բանտում, մեղավորներն՝ ազատության մեջ։
Արաբկիրում այսօր Փաշինյանի հետ վիճած կինը Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է։
Արդեն տևական ժամանակ է ականատես ենք լինում ամենատարբեր մանր ու մեծ չինովնիկների ամենօրյա ցինիկության։ «Մինչ բոլորը նախընտրական երգ ու պարի մեջ են, քաղաքացին արդեն երկու օր է՝ հացը գնում է 40 դրամով թանկ…»
ԱՄՆ դեսպանությունը հորդորում է քաղաքացիներին և ճանապարհորդներին՝ միջազգային թռիչքից առաջ իրենց հեռախոսները…