Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին
Ապրիլի 1-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետը այսօր կմեկնի աշխատանքային այցով Ռուսաստան։
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները։ Բացի այդ, կանդրադառնան եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերին և տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրներին։
Մասնավորապես, քննարկման կենտրոնում կլինի Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտա-լոգիստիկ կապերի զարգացման հնարավորությունները։
Այս հանդիպումը կայանում է մարտի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում երկու պետական գործիչները պայմանավորվել էին հնարավորինս շուտ կազմակերպել անձնական հանդիպում։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը շարունակում է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ և այն համարում է բարեկամ երկիր։