Փաստաբան Ռուբեն Մելիքյանի դիտարկումները ՄԻՊ-ի աշխատանքի մասին
Երեկ դիտում էի ՄԻՊ պաշտոնը բացառապես քաղաքական կուսակցության (ՔՊ) ձայներով զբաղեցնող տիկնոջ ճեպազրույցը Դավիթի գործի մասին։ Ակնհայտ էր, որ տիկինը հաշտ չէ վիճակի հետ, ներքուստ տանջվում է, բայց միևնույն է՝ այդպես էլ դուրս չեկավ չինովնիկի կաղապարից։
Սա այն հարցն է, որ պատրաստ եմ անկեղծորեն օգնել նրան բարի խորհրդով՝ վերջապես դառնալու ՄԻՊ։ Ոչ թե թղթով այլ իրականում։
ՄԻՊ-ի պաշտոնն ունի մի շատ կարևոր «վերջին հաղթաթուղթ» – դա հրաժարականի սպառնալիքն է։ Ի՞նչ կաներ իրական ՄԻՊ դառնալու ցանկություն ունեցող անձն այսօր՝ ապրիլի 3-ին, ավագ ուրբաթ օրը։ Կպահանջեր շտապ հանդիպում իրեն ՄԻՊ նշանակած անձի հետ ու հստակ կասեր – «սա արդեն չափազանց է։ Ես նման մեղքի տակ չեմ մտնելու, ոչ էլ խաղեր եմ տալու։ Կա՛մ մինչև կիրակի Դավիթն ազատ է արձակվում, կա՛մ ես հրաժարական եմ տալիս»։
Կանի՞ նման բան, թե՞ ոչ։ Խիստ կասկածում եմ, բայց ոչ էլ բացառում եմ։ Ի վերջո, քաղաքական կուսակցության կողմից ՄԻՊ նշանակվելուց առաջ Անահիտն արժեքներ ու սկզբունքներ ունեցող մարդու տպավորություն էր թողնում։ Դեռ ուսանողական տարիներից։
Չգիտեմ։ Ինձնից հասնում էր ճիշտ ուղին ցույց տալը։ Մնացածն ինքը գիտի։